Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյան. «Օսկանյանն իր անձնական կարծիքն է արտահայտել»

Մարտ 31,2012 17:43

Aravot.am-ի հարցին` արդյոք երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանն արտահայտել է ԲՀԿ-ի պաշտոնական տեսակե՞տը, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Ոչ, բնականաբար: Պարոն Օսկանյանն արտահայտել է իր անհատական կարծիքը»:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանն ասել էր.  «Նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել, եւ Հանրապետականն էլ արել է այն ինչ ցանկացել է, ուստի երկրում առկա սոցիալտնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Հանրապետականի վրա»:

Դիտարկմանը` այսինքն, ԲՀԿ-ն չի՞ փորձում խուսափել պատասխանատվությունից, Խաչիկ Գալստյանն արձագանքեց. «Բարգավաճ Հայաստանը» միշտ էլ հայտարարել է, որ պատասխանատու է այն չափով, ինչ չափով որ կառավարությունում տեղ ունի»:

Մամուլի ակումբներից մեկում էլ երիտասարդ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն այսօր կարծիք էր հայտնել, որ կոալիցիան, ըստ էության, այլեւս  գոյություն չունի: Սա նույնպես մեր զրուցակիցը որակում է անձնական կարծիք հիշեցնելով, որ պաշտոնական տեսակետ արտահայտելու իրավասություն ունեն կուսակցության նախագահը եւ նրա կողմից լիազորված անձինք` մամուլի խոսնակը կամ այլ պատասխանատուներ: Ըստ Խաչիկ Գալստյանի` «Կոալիցիան գործում է մինչեւ ընտրություններ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031