Այսօր ՕԵԿ երիտասարդական միության 8-րդ համագումարին միության նախագահ Առաքել Առաքելյանը հրավիրել էր նաեւ ԲՀԿ եւ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավարներին. «Անձամբ հրավիրել եմ Կարեն Ավագյանին եւ ԲՀԿ-ի երիտասարդականի ղեկավարին»: Սակայն նրանք չէին եկել: Հարցին՝ ԲՀԿ երիտասարդներն այսօր հայտարարել էին, որ կոալիցիա այլեւս գոյություն չունի, դա անցյալ է, այն, որ նրանք ՕԵԿ-ի հրավերը չեն ընդունել՝ չի՞ վկայում այդ մասին՝ Առաքել Առաքելյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես զերծ եմ մնում տարբեր քաղաքական ուժերի, թեկուզ՝ երիտասարդական անդամների արած հայտարարությունները մեկնաբանելուց: Թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը»: Մեր հարցին՝ դուք ձեզ համարո՞ւմ եք կոալիցիայի անդամ՝ Ա. Առաքելյանը պատասխանեց. «Այո, մենք մեզ համարում ենք կոալիցիայի անդամ»:
Ինչ վերաբերում է ՕԵԿ- բաժանած ջեմերին ու օծանելիքներին՝ Aravot.am-ի հարցին, ձեզ բաժանե՞լ են դրանցից, դուք ստացե՞լ եք՝ Առաքել Առաքելյանը վստահեցրեց, որ ոչ. «Զերծ եմ մնում մեկնաբանել այլ կուսակցությունների արած հայտարարությունները, ես գտնում եմ, որ դրանք հերյուրանքներ են: Ես չեմ ստացել, ես այդպիսի բաների մասին տեղեկացված էլ չեմ: Շատ բաներ են ասում: Համեյանդեպս ինձ այդպիսի բան չեն տվել: Եթե եղել են դեպքեր, դրանք տարածքային կազմակերպություններին հարցրեք, հնարավոր է ինչ-որ միջոցառումների շրջանակներում այդպիսի բաներ բաժանված լինեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ