Լրահոս
Օրվա լրահոսը

Բին Լադենի կնոջ խոսքերով, իրենք ապրել են Պակիստանի քաղաքներում

Մարտ 31,2012 17:32

Օսամա բին Լադենի ամենակրտսեր կինը հայտնել է, որ ալ-Քաիդայի առաջնորդը, մինչեւ սպանվելն, իր ժամանակի մեծ մասն անց է կացրել Պակիստանի տարբեր քաղաքներում՝ տեղափոխվելով տնից տուն եւ հայրություն անելով 4 երեխաների։

2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ից հետո բի ն Լադենի կյանքի մասին մանրամասնություններն ընդգրկված են նրա 3Օ-ամյա այրու՝ Ամալ Ահմեդ Աբդուլֆաթահի հարցաքննության արդյունքում կազմված զեկուցագրում։
Վերջինիս խոսքերով, քանի դեռ ամերիկյան հետախուզությունն իր ամուսնուն որոնում էր գյուղական, լեռնային շրջաններում, բին Լադենը որոշել էր մնալ բազմամարդ քաղաքային շրջաններում։
Նա ասում է նաեւ, որ Պակիստանի 2ՕՕ5 թվականի երկրաշարժից հետո մարդասիրական օգնություն առաքող ամերիկյան ուղղաթիռներից մեկը մի օր նույնիսկ անցել է ալ-Քաիդայի առաջնորդի թաքստոցի վերեւով։
Ընտանիքը 2ՕՕ5 թվականին հաստատվել է Աբբոթաբադում, որտեղ նրանք ունեցել են մի քանի երեխա։ Այստեղ էլ անցյալ տարվա մայիս ամսին սպանվեց բին Լադենը, Աբդուլֆաթահը՝ վիրավորվեց ոտքից։

Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Աբդուլֆաթահն այժմ գտնվում է Պակիստանում կալանքի տակ, այնպես ինչպես բին Լադենի երկու մյուս կանայք ու մի քանի երեխաները։ Նրանց դատապաշտպանն ասում է, թե նրանց դեմ հարուցվելու են Պակիստանում անօրինական բնակություն հաստատելու մեղադրանքներ, ինչը նախատեսում է 5 տարվա բանտարկություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031