ԱՄՆ-ում ռեկորդային՝ 64Օ միլիոն դոլարի դրամական խաղարկության հաղթողը տոմսը գնել է Վաշինգտոնից 6Օ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքից։ Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ հաղթողի ինքնության մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա, պարզ չէ նաեւ, թե կան այլ հաղթողներ եւս։
Հաղթողը կամ հաղթողները կարող են կարող են կանխիկ ստանալ շահած դրամից 462 միլիոնը, կամ ամբողջ գումարը՝ 26 տարիների ընթացքում։ Շահումները ենթակա են պետական ու դաշնային հարկերի։
Ավելի քան կես միլիարդ դոլար շահելու հույսերով մարդիկ նախորդ օրը հերթերի էին կանգնել երկրի 42 նահանգներում, մայրաքաղաք Վաշինգտոնում ու ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներում։
Մեգա միլիոն կոչվող վիճակահանության գումարը հասավ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշի, քանի որ որեւէ մեկը չի գուշակել թվերը հունվար ամսից ի վեր անցկացված 18 խաղարկություններում։