Լրահոս
Օրվա լրահոսը

101 անդամ ունեցող բնակարանը այլևս 1 անդամ ունի, որն էլ Հայաստանում չէ

Մարտ 31,2012 17:03

Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը հայտնաբերել է Երևանի Գարեգին Նժդեհի թիվ 35 շենքի 11-րդ բնակարանում 101 մարդ գրանցած բնակարանի սեփականատիրոջը։ Նա բնակվում է Ֆրանսիայում: Tert.am –ին այս մասին ասաց Անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

«Մեզ հաջողվեց սեփականատիրոջ հարազատների միջոցով նրա հետ կապ հաստատել և պարզաբանումներ պահանջել, ինչից հետո նա ցանկություն հայտնեց բոլորին՝ իր բնակարանի հաշվառումից հանելու մասին»,-ասաց Հովհաննես Քոչարյանը:

Վերջինիս խոսքով՝ սեփականատիրոջ լիազորագիրն արդեն ստացված է, և տվյալ 100 անձինք արդեն հանված են հաշվառումից: Բնակարանի սեփականատիրոջ անունը ոստիկանությունից չեն հայտնում, քանի որ այդ անել լիազորված են միայն նրա համաձայնության դեպքում:

Ըստ Հովհաննես Քոչարյանի՝ այս բնակարանում գրանցվածների վերաբերյալ ուսումնասիրություն անելու հանձնարարական ստացել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:

Ի պատասխան հարցի, թե տանտիրոջից բացատրություններ չե՞ն պահանջել այն մասին, թե ինչ հանգամանքներում է 100 հոգու գրանցել իր բնակարանում, Անձնագրերի և վիզաների վարչության պետն ասաց. «Պարզաբանումների անհրաժեշտություն … էդպես հատուկ շարժառիթները չնշեց, բայց մենք հասկանում ենք, որ նա չարաշահել է սեփականատիրոջ իր իրավունքը»:

Հարցին, թե չե՞ն գտնում, որ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, այսինքն՝ տանտերը գումար է աշխատել, Անձնագրերի և վիզաների վարչության պետն ասաց՝ «կարող է և աշխատել է», իսկ երբ ճշգրտեցինք, թե այս փաստը ոստիկանությանը չի՞ հետաքրում, ասաց. «Եթե Ֆրանսիայում գտնվող քաղաքացին ասեր, որ աշխատել է, ի՞նչ էինք անելու»:

Մեր զրուցակիցը ավելացրեց, որ եթե հանցակազմի հատկանիշներ ի հայտ գան, ապա գործին անպայման ընթացք կտան, բայց այս պահին խնդիրն այլ է եղել՝ հաշվառումից հանել տալ այս անձանց: Այսինքն՝ դա հնարավոր է եղել միայն սեփականատիրոջ գրավոր հայտարարության հիման վրա և ոչ ոստիկանության լիազորությունների շրջանակում:

Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը մամուլին տված հարցազրույցում ավելի վաղ նշել էր, որ օրենքը քաղաքացուն չի արգելում ցանկացած քանակի մարդ հաշվառել, չնայած, չարաշահել է այդ իրավունքը։

Այնուամենայնիվ կա ողջախոհության կանխավարկած, և հետևաբար, վատ չէր լինի, որ Ոստիկանությունը նման լիազորություն ունենալու դեպքում հանդես գար օրենսդրական նախաձեռնությամբ, որով կարգելվեր կամ գոնե կսահմանափակվեր այդ քանակով մարդկանց գրանցումը մեկ բնակարանում:

Ի պատասխան, Հովհաննես Քոչարյանն ասաց. «Ողջախոհությունը, ցավոք սրտի, միշտ չէ, որ իրավական նորմերից է բխում, և սա մի երևույթ էր, որը ուսումնասիրությունների պատճառ պետք է դառնա: Ես այս պահի դրությամբ չէի ասի, թե ինչ որ նախաձեռնությամբ հանդես ենք գալու, բայց մենք վերլուծելու ենք պատճառները, շարժառիթները: Եվ շատ հնարավոր է, որ ոստիկանությունը հանդես գա իրավաստեղծ նախաձեռնությամբ՝ փորձելով իրավական մեխանիզմներ ներդնի սեփանակատերերի կողմից իրենց այս իրավունքների չարաշահումները կանխելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031