Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Չարախոսները կանցնեն մեր կողքով թեթեւ քամիների պես» (Տեսանյութ)

Մարտ 31,2012 16:58

Այսօր ՕԵԿ երիտասարդական միության 8-րդ համագումարին կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջարկեց խորհրդարանի ներսում 131 անդամից բաղկացած սեփական խորհրդարանը ձեւավորել, նույնիսկ ընտրել եւ ունենալ սեփական նախարարներ, որոնք ինչ-ինչ հարցեր կբարձրացնեն, ՕԵԿ-ի օրենքի նախագծերը ներկայացնեն եւ այլն:

Իր ողջույնի խոսքում Արթուր Բաղդասարյանը նշեց. «Մենք պիտի հաղթենք, որովհետեւ մենք ազնիվ ենք, արդար ենք: Չարախոսներ կան ու կլինեն, բայց նրանք պետք է անցնեն մեր կողքով թեթեւ քամիների պես: Մենք դեմ ենք չարախոսներին, մենք երբեք ուրիշներին փնովելով ու վիրավորելով չենք զբաղվում: Մենք ունենք մեր տեսակը»:

Համագումարին ներկա երիտասարդները շնորհակալություն էին հայտնում իրենց կուսակցության ղեկավարին եւ իրենց ելույթներում անպայման նշում, թե ինչքան խելացի կրթված, բազմակողմանի զարգացած անձնավորություն է պարոն Բաղդասարյանը, նույնիսկ եղավ տեսակետ, որ նա Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքական գործիչն է: Համագումարին երիտասարդական միության նախագահ վերընտրվեց Առաքել Առաքելյանը:

ՕԵԿ երիտասարդական միությանը ողջունելու էր եկել նաեւ արդեն ԵԺԿ-ին անդամակցող Հունգարիայի քրիստոնեա-դեմոկրատական երիտասարդական միության ներկայացուցիչը,  որը վստահություն հայտնեց, որ առաջիկա ընտրություններում ՕԵԿ-ը հաղթելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031