Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

Մարտ 31,2012 14:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անդրազգային հանցավորության հարցերով պատասխանատու Դենիել Հեսթինգսի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հովսթրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՔԾ-ին վերապահված հանցագործությունների քննության հետ կապված մի շարք հարցեր:

Ա. Միրզոյանը տեղեկացրել է, որ ընտրական գործընթացների հետ կապված՝ գործող Քրեական օրենսգրքում նախատեսված է 12 հանցակազմ, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով ՀՔԾ-ի ենթակայությանը վերապահվել է 4-ը: Մասնավորապես՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը: Հյուրերի խնդրանքով Ա. Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է ընտրակաշառքի դեպքերին, ընտրական գործընթացների վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգին, քրեական գործ հարուցելու առիթների եւ հիմքերի վերաբերյալ հարցերին:

«ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների մոտ ձեւավորվել է ընտրական գործընթացների վերաբերյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործերի քննության բավականին հարուստ փորձ եւ մեթոդիկա»,- նշել է Ա. Միրզոյանը՝ վստահեցնելով, որ ՀՔԾ-ն ունի կամք եւ վճռականություն՝ իր լիազորությունների շրջանակներում պաշտպանելու քաղաքացիների ընտրական իրավունքը եւ ընտրախախտում թույլ տված անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու: Կարեւորելով հանրային իրազեկումը՝ շեշտվել է նաեւ, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլատրելի սահմաններում պատրաստակամ է ապահովելու հրապարակայնությունը:

ՀՔԾ պետն իր պատրաստակամությունն է հայտնել պետական եւ ոչ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցում՝ ընտրությունների բնականոն անցկացման գործընթացն ապահովելու համար:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031