«Ժառանգություն» կուսակցությունը երեկ ահազանգել էր Սյունիքի մարզում՝ Գորիսում, նախընտրական շտաբ բացելու հետ կապված խոչընդոտների եւ մարզպետի ու ԱԺ պատգամավորի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Ու թեեւ այդ առնչությամբ կուսակցությունը հանդես էր եկել հրապարակային հայտարարությամբ, այդուհանդերձ, իրավապահները համարում են, որ դա չեն լսել ու միջադեպին ընթացք տալու համար սպասում են առանձին եւ հատուկ՝ հանցագործության մասին հաղորդագրության: