Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ը չի արգելել ցուցադրել Շուշան Պետրոսյանին

Մարտ 31,2012 13:35

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն այսօր Աղվերանում անցկացվող «Ընտրական գործընթացների լուսաբանումը Հայաստանում» սեմինարի ընթացքում անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, թե ՀՌԱՀ-ն արգելել է ցուցադրել Շուշան Պետրոսյանին, քանի որ նա ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում՝ ասաց, որ արգելք չի եղել, քանի որ իրենք նման իրավասություն չունեն: Ըստ Արմեն Մկրտչյանի, ՀՌԱՀ-ն ուղղակի զգուշացրել է հեռուստաընկերություններին, որ ցանկացած թեկնածուի հայտնվելը եթերում դիտարկելու են իբրեւ քարոզչական նյութ:

Ըստ նրա, իբրեւ քարոզչություն են դիտարկվելու այնպիսի կինոնկարները, որտեղ թեկնածուների մասին կլինի դրական կամ բացասական հիշատակում. օրինակ՝ կոմունիստներին հայհոյող ֆիլմերը գնահատելու են իբրեւ հակաքարոզչություն:

ՀՌԱՀ անդամը հստակեցրեց, որ անգամ եթե հեռուստաընկերությունների կողմից իրականացվող փողոցային հարցումների ընթացքում հարցվածներից մեկը լինի կուսակցական կրծքանշանով՝ դա էլ են դիտարկելու իբրեւ քարոզչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031