Երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին ՀՀ առաջին նախագահը եկավ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Մինչ հարթակ բարձրանալը՝ առաջին նախագահը զրույցի բռնվեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի եւ ՀՀՇ անդամ, նախկին բարձրաստիճան պաշտոնյա Երջանիկ Աբգարյանի հետ: Վերջինիս հետ առաջին նախագահը ողջագուրվեց: Լյուդմիլա Սարգսյանը ժպտալով վրա բերեց՝ «հնչակ Ջոն»: «Ես որ հնչակ էի, ինքն ո՜ւր էր»,- հումոր արեց Լեւոն Տեր-Պետրոսյանն ու բարձրացավ հարթակ:
Հանրահավաքի ոչ հումորային մասը՝