Ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, որ մարզում է ՄԱԷ-ի «Ալ-Վասալ» ակումբը, խնդիրներ է ունեցել իր իսկ ղեկավարած թիմի երկրպագուների հետ, որը քիչ էր մնացել ավարտվեր զանգվածային ծեծկռտուքով:
«Ալ-Շաբաբ»-ի հետ տնային հանդիպման ավարտին ֆուտբոլասերներն սկսել են անվայել արտահայտություններ վանկարկել տրիբունաներում տեղ զբաղեցրած կանանց հասցեին, որոնք հագնված են եղել եվրոպական ոճով: Նրանցից մեկն էլ եղել է Մարադոնայի ընկերուհին՝ պարուհի Վերոնիկան, որին Դիեգոն իր կինն է համարում: Լսելով վիրավորական արտահայտությունները՝ արգենտինացին սլացել է դեպի տրիբունաներ եւ միայն անվտանգության ծառայությունների միջամտությունն է կանխել վերահաս քաշքշուկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ