Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները Մաշտոցի այգում կարդացին նախօրեին իրենց տարածած հայտարարությունը, ըստ որի «Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն»:
Հավաքված բնապահպաններն այս հայտարարությանն ուղեցկեցին «Այգին մերն է» վանկարկումներով եւ «Զարթիր, լաո» երգի կատարմամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ