Այս գիշեր Կիեւում Կլիչկո եղբայրերի բարեգործական աուկցիոնն անսպասելի ավարտ է ունեցել:
Վլադիմիրն ու Վիտալին վաճառքի էին հանել իրենց մարզական կարիերային առնչվող մասունքներ, որոնցից ամենաարժեքավորը 1996 թվականին Ատլանտայում Վլադիմիրի նվաճած օլիմպիական ոսկե մեդալն էր: Մինչ այն ձեռք բերելու համար բուռն սակարկումներ էին ընթանում, անսպասելի բեմ է բարձրացել Վլադիմիր Կլիչկոն եւ տեղեկացրել, որ անհայտ մի անձ այն գնում է $ 1 միլիոնով եւ ինքն ընդունում է այդ առաջարկը: Դրանից հետո հայտնվել է այդ խորհրդավոր անձի ներկայացուցիչը եւ հայտարարել է. «Մեդալը մնում է կրտսեր Կլիչկոյի մոտ, իսկ գումարը տրամադրվում` բարեգործությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ