Այս գիշեր միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Կիլ քաղաքում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպելու է երկրորդ կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Պետեր Վիլչեւսկու հետ:
Մարտին նախորդած կշեռքին Աբրահամի քաշը եղել է 76 կգ, իսկ Վիլչեւսկունը՝ 76,2 կիլոգրամ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, հաջողության հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկը հաջորդ մենամարտը կանցկացնի արդեն աշխարհի չեմպիոնի գոտու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ