Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը ԲՀԿ ներսում կոշտ ընդդիմադիր թև է փորձում ձևավորել

Մարտ 31,2012 11:17

ԲՀԿ նոր անդամ Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, որ իշխող կոալիցիան ձևական է եղել և Հանրապետական կուսակցությունը միայնակ է կրում պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի համար, քանի որ երբեք էլ չի զգացել ԲՀԿ-ի ձայների կարիքը: Վարդան Օսկանյանը նաև հայտարարել է, որ եթե ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն կազմի խորհրդարանում, ապա ինքը կպնդի, որպեսզի ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի ՀՀԿ-ի հետ:

Այսպիսով, նորընծա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ակտիվ է դառնում, և ընդ որում` այդ ակտիվությունը նկատվում է ԲՀԿ-ի համար բավականին արմատական տոնայնություն պարունակող ընդդիմադիր շեշտադրումներով: Եվ այս ամենն, ըստ էության, կարող է երկու բան վկայել՝ կամ Բարգավաճ Հայաստանն իսկապես անցնում է կոշտ ընդդիմադիր տոնայնության, և այդ անցումը, այսպես ասած, համակարգում է Վարդան Օսկանյանը, կամ էլ Վարդան Օսկանյանը ԲՀԿ ներսում է որոշակի, այսպես ասած, առանձին կոշտ ընդդիմադիր թև փորձում ձևավորել, հետագայում այդ թևի դոմինանտության հասնելու համար: Համենայնդեպս, ակնհայտ նկատելի է, որ Վարդան Օսկանյանը դեռևս նախընտրական պաշտոնական քարոզարշավն իսկ չսկսած, ավելի ու ավելի մեծ հավակնություններ է դրսևորում ԲՀԿ-ում առաջատար դեր ստանձնելու համար, և դատելով ՀՀԿ արձագանքից` թերևս պետք է ասել, որ Հանրապետականի համար էլ այստեղ կան որոշակի անակնկալ երանգներ:

Եղիազար ԱՅՆԹԱՓՑԻ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031