Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը մատնացույց արեց մեղավորին` հասարակությանը

Մարտ 31,2012 10:50

Երեկվա իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մանրամասնորեն նկարագրելով իշխանության էությունը եւ նրա գործունեության հետեւանքները, ասում է.«Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ` Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել: Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը եւ, գաղթակղվելով ընտրակաշառքով, իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանմանը ու դրա համար, իրենից բացի, որեւէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա»: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմաբան է եւ գուցե, կշռելով հայ ժողովրդի վզովն անցած բոլոր լծերը, եկել է այն եզրակացության, որ ներկա լուծն ամենածանրն է: Նրա հետ վիճելն անիմաստ է: Բայց տեղին է երեւի մտածել այլ բանի մասին: Ցանկացած լծի պարագայում հայ ժողովրդի միջից ի հայտ են եկել առաջնորդներ, ովքեր հանձն են առել ղեկավարել այդ լծի թոթափմանն ուղղված համաժողովրդական ընդվզումը: Արդյոք պատմության մեջ եղե՞լ է էլի մի այնպիսի ուժ, որը, հանձն առնելով այդ առաքելությունը, եղել է այսչափ անհետեւողական, հարմարվողական եւ ձախողման համար մեղադրել է բացառապես հասարակությանը: Այսինքն` հասարակությունը Տեր-Պետրոսյանից փորձում է ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է փոխել իրավիճակը, իսկ Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե իրավիճակը վաղը չփոխվեց, այսինքն` իշխանափոխություն տեղի չունեցավ, ապա ես այս գլխից եմ ասել, որ մեղավորը կաշառված հասարակությունն է, որն ընտրակաշառքով քվեարկել է լուծը պահպանելու օգտին: Ու թող ոչ մեկի մտքով չանցնի դրա համար մեղադրել ընդդիմությանը կամ առավել եւս` նրա առաջնորդին:

«ՀՐԱՊԱՐԱԿ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031