Կարդացեք նաև
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00,05 –ի սահմաններում «Ֆոլցվագեն» մակնիշի 15 ԼՏ 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 44-ամյա Հովհաննես Գրիգորյանը, վարելով ավտոմեքենան, Դավիթ Բեկի պողոտայի և Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
Դեպքի վայր է ժամանել 1-03 ծառայության բրիգադը, որը, ավտոմեքենայից դուրս բերելով ուղևոր, 46-ամյա Անժելա Կարապետյանին, պատգարակով տեղափոխում է շտապօգնության ավտոմեքենան, սակայն այդ ընթացքում կինը մահանում է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Գ.Շամշյանը հայտնում է, որ հավանաբար կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: