Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.Ռուստամյան. «ՀՀԿ-ն կաշառք վերցնողներին իրենով է անում, որ ուրիշները չմտնեն էդ դաշտ» (Տեսանյութ)

Մարտ 30,2012 22:45

Ձեր կարծիքով, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի կարողանում ժողովրդին ոտքի հանել եւ իշխանափոխություն անել, գուցե ժողովուրդն իսկապես ուզում է, որ այս իշխանությունները վերարտադրվեն: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ՀՅԴ Գերագույն մարմն ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց , որ ժողովուրդը լավ չի հասկանում, թե ինչպիսի պայքարի մաս ինքն ունի. «Կոնկրետ քաղաքացին դժբախտաբար չի եկել այն գիտակցության, որ իր քվեն ուժ է, եւ այդ ուժը կարող է ազդել  այս երկրի ապագայի վրա: Այ սա չի ընկալում: Երբ որ դա չի ընկալվում, իշխանության վերարտադրման ամենահարմար օղն է ստեղծվում: Նա ասում է՝ մեկ է, ինձնից ոչինչ կախված չի, էս 5000-10.000 դրամն են տալիս, ավելի լավ է վերցնեմ»:

Մեր դիտարկմանը, որ հիմա բարձրացել է՝ 5-10 հազար դրամ չի, պարոն Ռուստամյանը հակադարձեց. «Սուտ են խոսում, որպեսզի մյուսները չմտնեն էդ դաշտ: Այդ բոլոր տեխնոլոգիաներին ծանոթ ենք: Մեծ-մեծ թվեր են ասում, որ այսպես ասած իրենցով անեն: Հիմա գնում է խնդիր կաշառք վերցնողներին իրենցով անելու, որպեսզի հետո տեսնեն ինչ թիվ ստացվեց, նրանց բաժանեն, ձայներն ունենան: Ժողովուրդը սա պիտի հասկանա, որ մի անգամ տուրք չտա դրան: Դժբախտաբար, մենք դեռ այդ գիտակցությանը չենք հասել: Բայց մեր գործը դա է լինելու: Եթե այս անգամ չեղավ՝ հաջորդին, որովհետեւ սա է ճանապարհը իսկապես նորմալ ժողովրդավարական պետություն ունենալու: Ուրիշ ճանապարհ չկա: Ամեն ընտրողից ու իր մասնակցությունից է կախված նաեւ մեր հաջողությունը»:

 

Մեր հարցին՝ փողոցի ճանապարհը չարժե՞ ընտրել՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց, որ ժողովրդի ակտիվությունը պետք է հնարավորություն տա փողոցի ճանապարհը դարձնել անխոցելի, հիմնավոր, իրավական առումով լուրջ փաստարկված. «Այսինքն եթե մենք արձանագրենք խախտումների այնպիսի ծավալ, որ դրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, արդեն մեր պայքարը կտեղափոխվի իրավական դաշտ: Մենք կարող են ներկայացնել պահանջ, որ անվավեր ճանաչվեն ընտրությունները»:

ՀՅԴ-ն պատրաստվում է հանրահավաքներ իրականացնել ամենուրեք, եւ այդ հանրահավաքները հնարավոր է հեռարձակվեն օնլայն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031