Այսօր՝ մարտի 30-ին, վարչական արձանագրություն է կազմվել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը կազմվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այն բանի համար, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պատկանող «Մերսեդես G 500» մակնիշի 77 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենան օրեր առաջ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խախտել էր երթևեկության կանոնները, ինչպես նաև ավտոմեքենայի դիմապակուց էլ բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը: Նշենք, որ վարչական պատասխանատվության համար հիմք են հանդիսացել Գագիկ Շամշյանի երեկ հրապարակած տեղեկատվությունը և լուսանկարները: