Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքրասերները սեռական կյանքի մասին

Մարտ 30,2012 22:33

«Զզվում եմ էն տղերքից, ովքեր ականջները սրած լսում են, թե էն մեկը երբա լեվի գնացել, ինչ ծտի հետ ա քնել: Նենց եմ նեռվայնանում, որ իրանց գլուխն են գովում, թե իրանք ինչքան հզոր են սեքսում, հա ի՞նչ, դրանո՞վ պետք ա որոշվի իրանց տղամարդկությունը: Ինձ առհասարակ ուրիշների սեռական կյանքը չի հետաքրքրում, իմն էլ հաստատ հասարակության թեմա չեմ դարձնի»,- ասում է 19-ամյա Արմենն ու պնդում` երբեք համացանցում կամ ամսագրերում չի փնտրել պոռնոգրաֆիկ նյութեր. իր համար միայն իր անձնականն է կարևոր: Սակայն նրա պես մտածող երիտասարդները դժվար թե Հայաստանում շատ լինեն: Մեզ մոտ նկատվում է սեռական դատիարակության պակաս: Պատճառները գուցե պետք է որոնել մարդկային հարաբերությունների մեջ: Երբեմն ծնող-զավակ, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները կրում են քննադատական բնույթ: Ամոթը, կաշկանդվածությունն ու տիրապետող կարծրատիպը ստիպում են երիտասարդներին դիմել այլընտրանքային աղբյուրի, որը սակայն այնքան էլ արդյունավետ չէ: «Ես ամսագրեր չեմ կարդում, այդ թեմայով այնտեղ այնքան էլ լուրջ մոտեցում չկա: Օգտվում եմ բժշկական կայքերից, ամուսնացած եմ, եթե մեր հարաբերություններում հարցեր եմ ունենում, դիմում եմ բժիշկներին, դա հաստատ հազար անգամ ավելի լավ ա, քան սրանից- նրանից ինչ-որ բան իմանալը»,- պատմում է 25-ամյա Նարեկը: Տղաներից ոչ պակաս հետաքրքվում են նաև աղջիկները` սակայն մի փոքր զգուշությամբ. « Ես կամաչեմ մորիցս այդ առումով ինչ- որ բան հարցնել, բայց որ ճիշտն ասեմ, երբ աղջիկներով հավաքվում ենք ու բամբասում տղաներից, ինքնըստինքյան դրան ենք անդրադառնում: Նույնիսկ խոսք են տվել իրար` ով առաջինը ամուսնացավ, ինքն էլ մանրամասն կպատմի մեզ»,- անկեղծանում է 15-ամյա Ռոզան:
Սեռական կյանքի վերաբերյալ ինֆորմացիայի պակասը երիտասարդներից շատերը լրացնում են խեղաթյուրված ինֆորմացիայով: Դրա համար էլ հարկավոր է, որ մասնագետները խոսեն դրա մասին: Այս ուղությամբ որոշ քայլեր են ձեռնարկվում դպրոցներում: Դեռեւս 2007 թ.-ից Հայաստանի բոլոր դպրոցներում` 8-9-րդ դասարաններում, 34 ժամով ֆիզկուլտուրայի դասի շրջանակներում դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» առարկան: Դասերն ընթանում են քննարկումների, զրույցների և բանավեճերի տեսքով: Արծարծվում են ծխախոտի և ալկոհոլի դրական ու բացասական ազդեցությունների և սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ: Սակայն դասերն անցակացնում են ոչ թե մասնագետները, այլև այսպես կոչված` «հետաքրքրասեր» ուսուցիչները, որոնք անցնում են որոշակի փորձաշրջան: Դասագրքեր չկան, կան միայն ձեռնարկներ:

Մարտին Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031