Այսօր՝ մարտի 31-ին, վարչական արձանագրություն է կազմվել Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը կազմվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից այն բանի համար, որ Էրեբունու ոստիկանապետի անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն-Պասսատ»մակնիշի 24 ՍՍ 254 համարանիշի և ծառայողական «Տոյոտա կորոլա» մակնիշի 700 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները նա շահագործում էր առանց ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների:
Իսկ մեկ այլ փաստով ոստիկանապետի նկատմամբ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Կարդացեք նաև
Տուգանվելուց հետո Էրոբունու ոստիկանապետի ավտոմեքենաների վրա հայտնվեցին ԱՊՊԱ կտրոնները:
Նշենք, որ վարչական պատասխանատվության համար հիմք են հանդիսացել Գագիկ Շամշյանի երեկ հրապարակած տեղեկատվությունը և լուսանկարները, ինչից պարզ էր դառնում, որ Էրեբունու ոստիկանապետի ավտոմեքենաներն առանց ԱՊՊԱ կտրոնի են: