Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան փաստի կապակցությամբ տեղեկատվություն չի ստացվել

Մարտ 30,2012 20:21

«Հայկական ժամանակ» օրաթերթի «Դու պիտի հանդում թագավորես» վերտառությամբ հոդվածում հրապարակված տեղեկատվության համաձայն Ռուբինյանց փողոցի 1-ին շենքի 62 բնակարանի բնակիչ Էդուարդ Գրիգորյանը մահացել է շուրջ 10 տարի առաջ, սակայն նրա տվյալները ներառված են ընտրողների ցուցակում: ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի կողմից ձեռնարկված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Է. Գրիգորյանը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում և հուղարկավորվել այնտեղ: Նշված տեղեկությունը հաստատվել է նաև հարևանների կողմից տրված բացատրություններով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի համաձայն՝ անձի մահը գրանցած մարմինը 7-oրյա ժամկետում դրա մաuին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիuտրին` նշելով անձի մահվան փաuտը հավաuտող փաuտաթղթի տվյալները (տեuակը, համարը, տալու ամuաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան oրը, ամիuը, տարեթիվը, ծննդավայրը, uեռը: Նույն կարգի 22-րդ կետի <ա> ենթակետի համաձայն՝ մահվան դեպքում անձի անհատական հաշվառման տվյալները արխիվացվում են, այսինքն մահացած անձի տվյալները հանվում են բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա և Է.Գրիգորյանի մահվան փաստի կապակցությամբ ռեգիստրը վարող մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացել, նրա վերաբերյալ տվյալները փոխանցվել են ընտրողների ցուցակ:

Անձնագրային և վիզաների վարչության կողմից Է.Գրիգորյանի վերաբերյալ անճշտությունը կվերացվի:

Ինչ վերաբերում է օրաթերթի նույն հոդվածի այն տեղեկատվությանը, թե մի շարք քաղաքացիներ հանրապետությունից մեկնել են, սակայն նրանց տվյալները ներառված են ընտրողների ցուցակում, մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ հանրապետությունից քաղաքացիների մեկնելը, ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշման համաձայն, ռեգիստրի հաշվառումից հանելու իրավական հիմք չի հանդիսանում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031