Արամ Մանուկյանը շարունակելով իր ելույթը, ասաց, որ շատ շնորհակալ է Սերժ Սարգսյանին՝ ՀՀԿ-ի ցուցակների համար, որովհետեւ դրանցով իշխանությունը բացահայտում է իր դեմքը. «Խոսրով Հարությունյան եւ տարբեր ժողգործիքներ…» այդ արտահայտության վրա հավաքվածները սկսեցին սուլել եւ ամոթ-ամոթ վանկարկել: Փոխարենը Արամ Մանուկյանը Կոնգրեսի ցուցակը որակում է ազնիվ մարդկանց ցուցակ եւ ասում, որ առաջիկա պայքարը լինելու է պայքար ազնիվների ու գռփողների մեջ:
Այնուհետեւ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց. «Սերժ Սարգսյանը քաղաքական գործչի փեշակը շփոթել է ֆոկուսնիկի փեշակի հետ: Որովհետեւ ֆոկուսնիկն է միայն կրկեսի արենայում սեւ ցիլինդրի մեջ դնում մկանը, հավատացնելով, որ մուկը դարձավ դհոլ»: Այնուհետեւ Նիկոլը սկսեց հատիկ առ հատիկ թվարկել ՀՀԿ համամասնական եւ մեծամասնական ցուցակներում ընդգրկված մականունավորների անունները, ու այդ ընթացքում հավաքվածները սուլում էին: Իր ցուցակն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Հետո էլ ասում ես հավատանք, ինչի՞ն հավատանք, Սաշիկի պուճուր ախպեր»: Այնուհետեւ Նիկոլն իր ելույթում կրկնեց թիվ 7 ընտրատարածքում իր մրցակից Սամվել Ալեքսանյանին հեռուստաբանավեճի իր հրավերը: Քանի որ Ալեքսանյանն արդեն իսկ հրաժարվել է այդ բանավեճից, Նիկոլ Փաշինյանը երկրորդ առաջարկն է անում՝ միասին գնալ բակերում քարոզարշավ անել, դեմառդեմ կանգնել ժողովրդին:
Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ համակարգող, Կոնգրեսի նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը, ով հավաքվածներին կոչ է անում լինել ակտիվ:
Ն. Գ.
Կարդացեք նաև