Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը հրահանգել է աշխատել նոր մոտեցումներով

Մարտ 30,2012 19:05

Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ՀՀ ոստիկանությունն է նախորդ ընտրական տարիների համեմատ աննախադեպ ակտիվությամբ արձագանքում ընտրական գործընթացներին առնչվող խնդիրներին, եւ ամեն օր հանդես է գալիս ընտրությունների հետ փոխկապակցված՝ ընտրացուցակներ, պետռեգիստր, թեկնածուների գրանցում եւ այլն, մինչեւ անգամ երեք կամ չորս հայտարարություններով կամ պարզաբանումներով: Անկախ դրանց բովանդակության հետ ընտրական գործընթացներում ներգրավված շահագրգիռ սուբյեկտների համաձայնության կամ անհամաձայնության հանգամանքից, ոստիկանության ակտիվությունը միայն ողջունելի է, միայն թե պարզ չէ՝ դա պայմանավորված է նախորդ տարիների համեմատությամբ այս տարի ավելի շատ ծագած խնդիրների՞, թե՞ ահազանգերին արագ արձագանքելու իմիտացիայի նպատակ է հետապնդում:

«Դա պայմանավորված է աշխատանքային նոր մոտեցումներով: Եկեք չհամեմատենք նախորդ եւ այս ընտրությունները: Միայն ասեմ, որ այս ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետը, եթե հետեւում եք լրատվությանը, պարբերաբար հանդիպումներ է ունենում համակարգի անձնակազմի հետ, եւ մեզ՝ հասարակայնության հետ կապերի վարչությանը , հրահանգել է որեւէ հրապարակում անարձագանք չթողնել: Դրանց բոլորին պետք է պարզաբանումներ տրվեն: Նոր մոտեցումը կայանում է հենց նրանում, որ հասարակությանը հուզող եւ լրատվամիջոցներում եղած բոլոր հարցադրումները ոստիկանության կողմից արձագանք ունենան, եւ որեւէ հարցական չպետք է մնա»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Մեր հարցին՝ կարծում եք դա՞ է նպաստելու է ոստիկանության հանդեպ հասարակության կամ քաղաքական ուժերի վստահության բարձրացմանը կամ ավելի «ջերմ հարաբերություների» հաստատմանը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչն արձագանքեց.  «Ավելի շատ, կարծում եմ, դա կնպաստի, որպեսզի ընտրությունները որակյալ անցնեն, ինչը ձեր, իմ եւ  ոստիկանության ու յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունն ու պահանջն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031