Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքը սկսվեց

Մարտ 30,2012 18:22

Հենց նոր Ազատության հրապարակում  մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի հրավիրած նախաքարոզարշավային հանրահավաքը: Ի հակառակ սպասումների՝ հրապարակում հավաքվածները այնքան էլ շատ չեն: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն ժամանել է: Նա եկավ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամների ուղեկցությամբ:  Մարդիկ դեռ շարունակում են գալ:

«Հայաստանը մտել է ակտիվ եւ լարված նախընտրական փուլ, քանի որ երբեք չի եղել սոցիալակն այդպիսի լարվածություն, այդպիսի բեւեռացում եւ ճգնաժամ»,- բացելով հանրահավաքը, իր խոսքում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ի խնդիրը այս ընտրություններում ոչ միայն պայքարելն է, այլ ստեղծել այն Հայաստանը, որը ետ կբերի Հայաստանից գնացածներին. «Մեզ պետք չէ Լոսում խմեն Հայաստանի կենացը, կամ Բելգիայից սիրեն Հայաստանը, աջակցեն ընդդիմությանը»,- ասաց Արամ Մանուկյանը: Նա նաեւ ասաց, որ այս հանրահավաքը  քարոզչական չէ, այլ տեղեկատվական է: Ազատության հրապարակում հավաքված մարդկանց ՀԱԿ-ը ծանոթացնելու է  իր համամասնական եւ մեծամասնական ցուցակներին, ստանալու համար հանրության հավանությունը: Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ամենաերիտասարդ թեկնածուն Ավետ Պողոսյանը, ով կոչ է անում դուրս գալ  ֆեյսբուքերից ու խոհանոցներից, լծվել ակտիվ պայքարի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել