«Բոլոր բացակայություններն իրենց հիմքում ունեն փաստաթղթեր: Մարդը կամ հիվանդ է, կամ գործուղման մեջ, բացակայությունները օրինական հիմքերի վրա են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ԱԺ-ն ինչպես է արձագանքելու օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակին, որով պահանջել էր բացակայող պատգամավորներին մանդատից չզրկելու հիմքերը: Պարոն Իսագուլյանը վստահեցրեց, որ բոլոր բացակայությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է.«Չեմ կարծում, որ որեւէ լուրջ խնդիր կա: Ուրիշ բան, խնդրեմ, թող մյուս խորհրդարանը փոխի ԱԺ կանոնակարգ օրենքը, որով, անկախ պատճառներից, եթե կեսից ավելի բացակայություններ ունի, մանդատից հրաժարվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ