Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Մարդիկ, որոնց հետ չաշխատեցինք, թող մեղքն իրենց մեջ փնտրեն» (տեսանյութ)

Մարտ 30,2012 16:03

«Իսկապե՞ս նախագահականից «օրը չորս անգամ» Ձեզ զանգում եւ հանձնարարականներ են տալիս՝ ինչպես մամուլում է շրջանառվում, եւ դեռեւս ի՞նչ կապեր ունեք ՄԻԱԿ-ի հետ, որին նախկինում անդամակցել եք»,- Aravot.am-ի հարցին ԲՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանն ասաց. «Շատ զարմանալի է, որ լրատվամիջոցները անընդհատ հիշեցնում են իմ՝ նախկին կուսակցություններում զբաղեցրած պաշտոնները: Դա նույնիսկ ծիծաղելի է: Ինքս եմ պատրաստ ճշգրիտ հրապարակել քաղաքական կենսագրությունս, թե ո՞ր կուսակցությունում ի՞նչ դիրք եմ զբաղեցրել՝ թող իրենց մեկնաբանություններից առաջ դա տպագրեն»: Իր՝ կուսակցություններ փոխելը Վահան Բաբայանն «այն հարցը» չի համարում, որով մարդիկ իր մասին կարծիք կազմեն. «Բոլոր կուսակցություններում, որտեղ ես եղել եւ աշխատել եմ, զբաղեցրել եմ շատ պատասխանատու պաշտոններ, աշխատել եմ, որպեսզի մեր մտածած ծրագրերն իրականություն դառնան եւ ոչ ոք մեղավոր չէ, որ այդ ծրագրերը իրականություն չեն դարձել, բացի այդ կուսակցությունների ղեկավարներից: Եթե մենք ընտրեցինք ԲՀԿ-ն, դեռեւս 2011 թվականի համագումարով միացանք ու այսօր աշխատում ենք, եթե հազարավոր երիտասարդներ են այսօր այս ճանապարհն ընտրել, մարդիկ, որոնց հետ մենք չենք աշխատել, թող իրենց մեջ այդ մեղքը եւ սխալները ման գան»: Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը ժամանակին ղեկավարել է «Հանրապետություն» կուսակցության երիտթեւը, ապա ղեկավարել Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, ապա՝ եղել է ՄԻԱԿ ղեկավար մարմնում: Իր անցյալն անընդհատ հիշեցնողներին Վահան Բաբայանը կոչ է անում՝ հիշել նաեւ, որ «մենք նաեւ որպես երիտասարդ գործիչներ ճանապարհ ենք անցել եւ քաղաքական դաշտն այդպիսին է, որ մարդ պետք է կարողանա ճիշտ ընտրություն կատարել՝ իր ապագան, իր ծրագրերը եւ այն մթնոլորտը, որտեղ ինքը պետք է աշխատի, պետք է լինեն ճիշտ: ԲՀԿ-ն այսօր այդ մթնոլորտն է, որը մենք ընտրել ենք եւ պարոն Ծառուկյանի հետ գնում ենք առաջ»: Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031