Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող օգտագործել հորինած գույներ, այդպես անկեղծ չի լինի»

Մարտ 30,2012 15:53

«Երկու տարի առաջ բոլորովին այլ մարդ էի, չգիտեմ թե ինչ պատահեց, միանգամից փոխվեցի` դարձա ուրիշ մարդ, սկսեցի նկարել ու շատ նկարել. հետո հասկացա, որ, պարզապես, չեմ կարող չնկարել….. »
Գեղարվեստի պետական ակադեմիայում սովորղ Խաչիկ Եղիկյանի թվով 6-րդ ցուցահանդեսն է սա: Նարեկացի արվեստի կենտրոնում երիտասարդ նկարիչներ Անի Քանանյանը և Խաչիկ Եղիկյանը ներկայացրեցին իրենց նկարները չընտրելով որևէ խորագիր. «Կոնկրետ խորագիր չկա, և այդ «չկա »-ի մեջ փորձել ենք ինչ-որ բան ներկայացնել և հասկացնել »,- ասում է Խաչիկը: Նրա նկարներում պատկերված են առանձին պատմություններ, և ըստ նկարչի՛ յուրաքանչյուր անհատ պետք է յուրովի ընկալի և ունենա իր մեկնաբանությունները նկարներում արտացոլված այդ պատմությունների շուրջ: Նկարներում հիմնականում գերիշխող էին մուգ և մռայլ երանգները, նկարչի խոսքով՝ այդ գույների ընտրությունը անբացատրելի է. «Ես չեմ կարող բացատրել, թե ինչու եմ ընտրում տվյալ գույնն ու քսում այդտեղ. այդպես ստացվում է, այդպես պատկերացնում, զգում ու նկարում եմ: Չեմ կարող օգտագործել հորինած գույներ, այդպես անկեղծ չի լինի, ինչպես նաև՝ չեմ կարող օգտագործել այնպիսի գույներ, որ բոլորին դուր գա, պետք է նկարեմ այն, ինչ զգում եմ»,- ասում է նա, նշում՝ որոշ ժամանակ բացառապես վառ գույներով էր աշխատում. «Տևեց երեք ամիս, և դուրս եկա այդ շրջանից, հնարավոր է՝ որոշ ժամանակ անց ամբողջովին այլ ոճի մեջ աշխատեմ: Չեմ կարող բացատրել՝ ինչո՞վ է պայմանավորված. ուղղակի այդպես կստացվի…»: Ցուցահանդեսում ներկայացված նկարներից մեկում պատկերված գժի պատմությանը նկարիչն անձամբ է ծանոթ. «Լինել հոգեբուժարանում, տեսնել այդ մարդկանց, զգալ նրանց աուրան, սրանք այնպիսի զգացողություններ էին, որ ես չէի կարող չարտացոլել իմ նկարներում»: Խաչիկ Եղիկյանը նկարում է ցանկացած պահի՝ առանց ոգեշնչման կոնկրետ աղբյուրների. «Հնարավոր է՛ ոգեշնչման հիմք հանդիսանա Սարյանը, բայց նկարեմ ամբողջովին տարբերվող ոճով, այստեղ կարևորը կոմպոզիցիան է, կա հաջող կոմպոզիցիա, կստացվի լավ նկար »,- ասում է նա :

 

Ալվինա Սիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031