Ադրբեջանցի գրոսմայստերներ Շախրիյար Մամեդյարովը եւ Էլթայ Սաֆարլին Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության 9-րդ տուրից հետո հրաժարվել են շարունակել պայքարը:
Չնայած նրանք խախտել են մրցաշարի կանոնակարգը, բայց առաջնությունը բոյկոտելով, մեղքն ըստ երեւույթին ուզում են բարդել մրցավարության, իսկ որ ավելի հավանական է` կազմակերպիչների վրա: Եվրոպայի առաջնության կանոնակարգով արգելվում է մինչեւ 40-րդ քայլը ոչ-ոքի անել, եթե պարտիայի տրամաբանական ընթացքը դա չի ապացուցում: Եվ եթե անգամ դա այդպես է, կողմերը պարտադիր պետք է մրցավարից թուլտվություն ստանան:
Սակայն Մամեդյարովը` 19-րդ քայլում, իսկ Սաֆարլին` 14-րդում, համապատասխանաբար, Ալվար-Ռոզել Ալոնսոյի (Իսպանիա) եւ Տալ Բարոնի (Իսրայել) հետ ինքնագլուխ համաձայնել են ոչ-ոքիի, ստորագրել իրենց թերթիկները, ինչի համար մրցավարները զույգերին գրանցել են երկկողմ պարտություն: Ի նշան անհամաձայնության, ադրբեջանցիները հրաժարվել են շարունակել պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ավելի մանրամասն` «Առավոտի» վաղվա տպագիր համարում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ