Aravot.am-ի հարցին՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը մեր ներքաղաքական իրավիճակներին մասնակից դառնո՞ւմ են, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Իհարկե, արտաքին եւ ներքին քաղաքականությունը փոխկապակցված է: Չես կարող հաջող արտաքին քաղաքականություն իրականացնես` ունենալով ներքին լուրջ խնդիրներ, պառակտված հասարակություն: Այդ խնդիրը կապում է բոլոր կառույցներին իրար հետ, անհանգիստ են, մտահոգ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ