Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերի հիստերիկ պահվածքը պայմանավորված է սեռական կյանքի անբավարարությամբ

Մարտ 30,2012 15:01

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը խոսելով սեռական էներգիայի սուբլիմացիայից՝ նշեց, որ քաղաքական ոլորտում գոյություն ունի մոտիվացիոն համակարգ, մարդուն դրդող, որեւէ գործունեությամբ զբաղվելու պահանջմունքներ. «Կան քաղաքական գործիչներ, որոնց համար իրենց գործունեությունը որպես պաշտոն է, փող եւ այդ շղթայում նրանց գործունեությունը սեռական պահանջմունքի բավարարման միջոցն է»: Խուդոյանի ձեւակերպմամբ՝ ցանկացած պահանջմունք եթե լիարժեք չի բավարարվում՝ ազդում է մարդու գործունեության վրա:

Բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեւադա Հակոբյանի խոսքով էլ՝ այն անձինք, որոնք ընկղմված են իրենց աշխատանքի մեջ ու չեն տարանջատում հանգիստն ու աշխատանքը, խանգարվում են ներանձնային եւ միջանձնային փոխհարաբերությունները, որը եւ կարող է պատճառ դառնալ անձի բիոռիթմոլոգիայի ստատուսի խանգարման , ինչն էլ վատ անդրադառնա սեքսուալ կյանքի վրա. «Եթե անձն ունի ուժեղ սեռական կոնստիտուցիա՝ ներանձնային եւ միջանձնային ներդաշնակ փոխհարաբերություններ, ինչպես նաեւ աշխատանքային եւ հանգստի ռիթմի ճիշտ հարմոնիկ հերթակայում, ապա որեւէ սեքսուալ խնդիր չի առաջանա»:

Իսկ թե ընտրական շրջանի լարվածությունը ինչպես կանդրադառնա քաղաքական գործիչների վրա, Ս. Հակոբյանը ասաց. «Նրանք, ովքեր ստեղծագործող մարդիկ են, շփվում են հասարակության տարբեր շերտերի հետ, ունեն սեքսուալ մոտիվացիայի տիպի առանձնահատկություն՝ հեմեոստաբիլիզացիոն տիպ: Իսկ աշխատանքային գործունեությունը, անկախ մասնագիտությունից, որը պահանջում է լարված աշխատանք, անդրադառնում է սեքսուալ կյանքի վրա»:

Խուդոյանի փոխանցմամբ՝ ցանկացած պահանջմունքի անբավարարվածությունը ծնում է ագրեսիա, ինչն էլ դրսեւորվում է ամեն տեղ, այդ թվում՝ քաղաքականության մեջ. «Քաղաքական շատ ակտիվ մարդկանց մոտ հնարավոր է եւ իմպոտենցիա լինել, եւ գերակտիվություն. նշեմ նաեւ, որ քաղաքական գործունեությունը այս բնազդի պահանջմունքի հիմքի վրա չի իրականանում: Բացի այդ՝ սեռական էներգիայի մակարդակը ինտելեկտի հետ կապ չունի, կան իմպոտենտ հանճարներ եւ հակառակը»:

Ըստ Ս. Խուդոյանի՝ քաղաքական դաշտը վերլուծել սեռական տեսանկյունից՝ հնարավոր չէ, որովհետեւ «դաշտում կան հիստերոիդներ, էպիլետոիդներ, շիզոիդներ եւ այլք, իսկ հասարակության համար վտանգավոր են հիվանդ տիպաժները, որոնք այսօր բավականին շատ են»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031