Վերջերս ռումինացի մոդելավորողներին հաջողվեց գրանցել համաշխարհային ռեկորդ: 3 -ամսյա տքնաջան աշխատանքի շնորհիվ նրանք ստեղծեցին 2կմ. 750մ. երկարությամբ հարսանեական զգեստ, որը ամենաերկարն է աշխարհում: Հաղորդում է newsfiber.com-ը.
Facebook-ի օգտատերերը այսուհետ կարող են իրենց էջում ավելացնել ոչ միայն ընկերների, այլեւ՝ թշնամիների: Սակայն այս համակարգը դեռեւս չի գործում բոլորի համար: Համակարգից օգտվելու համար հարկավեր է համակարգչում ունենալ Enemygraph ծրագիրը: Թշնամիների ցուցակում կարող եք ավելացնել մարդկանց, տարբեր ֆիլմեր, գրքեր եւ այլն: Հղումը` limon.ee.
Հնարավոր է, որ դուք կարծում եք, թե իբրեւ վիրավորանքի նշան՝ միջնամատ ցույց տալը դա նոր, մեր ժամանակների ժեստ է, սակայն իրականում այդ ժեստը առաջին անգամ ցույց է տվել հին հույն փիլիսոփա Դիոգենեսը: Ցույզ տալով ինչ-որ մեկին միջնամատը՝ փիլիսոփան ասում էր` «Այ սա մեծ դեմագոգ է»: ( «Հայտնի փիլիսոփաների կյանքն ու ասացվածքները», գիրք VI Դիոգենես.)
Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը օրվա մեջ գոնե 20 րոպե նյարդայնանոմ է հենց հեռուստատեսության գովազդների պատճառով ու հեռակառավարման վահանակը հիմնականում ծառայեցնում ենք ալիքը փոխելու նպատակով: Սակայն ինչպեա հաղորդում է tvhellp.ru կայքը՝ ի սկզբանե հեռակառավարման վահանակն ստեղծվել է գովազդի դեմ պայքարելու համար, քանի որ ըստ Յուջի Մաքդոնալդսի, ում կարգադրմամբ էլ 1940թ.-ին Zenith ընկերության ինժեներները ստեղծեցին առաջին վահանակը, վստահ էր, որ գովազդը ուղղակի կսպանի հեռուստատեսությունը:
Բիլիարդի սեղանների կանաչ լինելու պատճառն այն է, որ հին ժամանակներում այդ խաղը խաղացել են բաց երկնքի տակ, խոտե ծածկի վրա:
Աշխարհահռչակ THe Beatles խմբի անդամ Փոլ Մաքարտնին իր հանրահայտ «Yesterday» երգը գրել է ձվաձեղ պատրաստելիս:
Մարդկության թվաքանակը մեկ միլիարդից անցել է մյուսին 1804-1927թթ.՝ 123 տարվա ընթացքում, սակայն պահանջվել է ընդամենը 12 տարի՝ 1987-1999թթ. որպեսզի 5 միլիարդից հասնի 6-ի:
Աշխարհի եւ ոչ մի երկրում զինվորական պատիվը չեն առնում ձախ ձեռքով:
Անդրանիկ Ջալալյան