Օրերս արձանագրված բենզինի գնի բարձրացումը ոչ մի կապ չունի
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից վերջերս բենզինի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող CPS ընկերությանը խոշոր չափով՝ 100 միլիոն դրամով տուգանելու հետ: Արտակ Շաբոյանը հայտնեց, որ թանկացումների հետ կապված՝ հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել, բայց առայժմ ոչ մի լուրջ խախտում չի գտել եւ ուսումնասիրությունները տանում են նրան, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում դիզվառելիքի թանկացմամբ ու փոխարժեքի փոփոխությունով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ