Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր Ջուրը» իրեն 5 միլիոն դրամով տուգանելու հանձնաժողովի որոշման հետ համաձայն չէ (Տեսանյութ)

Մարտ 30,2012 14:54

«Էվրի Դեյ» ընկերությունը, որը սպառողներին հայտնի է «Բյուրեղ» ապրանքանիշով, դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ (ՏՄՊՊՀ) տեղեկացնելով, որ իր մրցակից «Մեգա Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ տեղեկատվություն: «Էվրի Դեյ» -ը հայտնել է, որ «Մաքուր ջուրը» շշալցվում է ոչ թե Գառնիի լեռնային աղբյուրից, ինչպես որ մակնշված է արտադրանքի պիտակին, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցից, ինչի պատճառով իրենց համար առաջացել են մրցակցային խնդիրներ:

Այսօր ՏՄՊՊՀ-ն որոշեց «Մեգա Վոթըր» ընկերությանը տուգանել տարեկան հասույթի 5 %-ի չափով, որը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի տվյալներով կազմել է 5 միլոն դրամ: Ըստ Ա. Շաբոյանի, «Մեգա Վոթըր»-ն իր գործունեությամբ սպառողներին մոլորության մեջ է գցել ու անբարեխիղճ մրցակցություն է վարել, ինչի շնորհիվ լուրջ առավելություններ է ստացել, մասնավորապես՝ իր թողարկած արտադրանքի վրա կատարելով քիչ ծախսեր, հնարավորություն է ստացել շուկայում ավելի ընդլայնել իր բիզնեսը եւ գնումների մրցույթներում էլ առաջարկել է անհամեմատ ցածր գին:

«Մեգա Վոթըր»-ի մրցակցային խախտումները հանձնաժողովը հայտնաբերել էր՝ բնապահպանության նախարարությունից պահանջելով այն ընկերությունների ցանկը, որոնք թույլտվություն ունեն աղբյուրի ջրի հանքը օգտագործելու: Նրանց թվում «Մեգա Վոթըր» ընկերությունը չի եղել: Հանձնաժողովը տնտեսվարողին պարտադրել է 5-օրյա ժամկետում դադարեցնել խախտումները:

ՏՄՊՊՀ նիստին «Մեգա Վոթըր» ընկերությունից որեւէ ներկայացուցիչ չկար:

«Էվրի Դեյ» ընկերության տնօրեն Կարեն Սարկավագյանը «Aravot.am»-ի հետ զրույցում ասաց. 

Հանձնաժողովի որոշման վերաբերյալ «Aravot.am»-ը հեռախոսով մեկնաբանություն խնդրեց նաեւ «Մեգա Վոթըր» ընկերության պատասխանատուներից: Մեր հարցին ի պատասխան ընկերությունից հայտնեցին, որ իրենք հանձնաժողովի որոշման դեմ ավելի ուշ կանեն պաշտոնական հայտարարություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031