Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ և ԲՀԿ անդամները չկարողացան գիտության ոլորտում իրենց լուծած խնդիրներից մեկ օրինակ բերել (Տեսանյութ)

Մարտ 30,2012 14:46

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների մեծ մասն արդեն ներկայացրել է իր քաղաքական ծրագրերը: Այդ ծրագրերում, ինչպես ամեն տարի, թեև ոչ ծավալուն, բայց անդրադարձ կա նաև գիտության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ լուծումների ճանապարհներին:

Քաղաքական տարբեր ուժեր երբեմն դիվիդենդներ շահելու համար բավականին ընդդիմադիր դիրքերից խոսում են գիտության ոլորտում գոյություն ունեցող ֆինանսավորման սղության և այլ խնդիրների վերաբերյալ: Եվ այդ ուժերը ոչ միայն ընդդիմադիր դաշտում են գտնվում, այլև կոալիցիայի ներսում: Ուստի Aravot.am-ը ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանից և ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Վահանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն էր իրենց կուսակցություններին խանգարում, որպեսզի ԱԺ-ում այս հինգ տարիների ընթացքում գտնվելով՝ չկարողացան լուծել այն խնդիրները, որոնք առաջադրել էին իրենց նախկին քաղաքական ծրագրերում: Երկու գործիչներն էլ սկսեցին դժգոհել, թե իրենց խանգարել է ԱԺ-ում և կառավարությունում ունեցած ոչ բավարար չափով ներկայացվածությունը:

Երբ Aravot.am-ը խնդրեց կոալիցիոն գործընկերներ-կուսակցությունների ներկայացուցիչներին նշել գիտության ոլորտում գեթ մեկ խնդիր, որը կարողացել են լուծել, նրանք այդպես էլ դա չկարողացան անել և փորձեցին այլ կարծիքներ հայտնելով խուսափել պատասխանից: Մ. Մելքումյանն ասաց, որ իրենց պատգամավորները ակտիվ են աշխատել ԱԺ-ում, Հ. Վահանյանն էլ ՝ թե խնդիրները մեկ օրում չեն լուծվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031