Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը միացրել է «կամայականությունների շարժիչը»

Մարտ 30,2012 12:33

Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում, ինչպես պնդում է Գորիսի նախկին քաղաքապետ, պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանն, արդեն իսկ կամայականությունները սկսվել են: Aravot. am-ի հետ զրույցում նա ասաց. «Հռչակավոր մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կամայականությունների շարժիչն արդեն իսկ միացրել է եւ առավելագույնն անելու է, որպեսզի ՀՀԿի առաջադրածպաշտպանած թեկնածուն, իր կողմից հովանավորվող 28-ամյա Հայկ Գրիգորյանն անցնի: Թերթերում գրել էին, որ նա գիտություների թեկնածու է, լեզուներ գիտի եւ այլն, բայց հետո, «Սյունյաց երկիր» թերթում կարդում եմ, որ հեռացվել է այստեղ տնտեսագիտական համալսարանից, հետագայում Գորիսի համալսարանն է ավարտել եւ այլն»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ, Գորիսի պետական թատրոնի դահլիճում, մարզպետը տեղի պետական պաշտոնյաների հավաք է անցկացրել եւ պատվիրել` բոլոր լծակներն օգտագործել ՀՀԿ-ի եւ Հայկ Գրիգորյանի օգտին: «Շատ այլ բաներ էլ է արվում ու թեեւ քարոզարշավն էլ դեռ չի սկսել, տեղական հեռուստատեսությունը լայնորեն լուսաբանում է մարզպետի եւ Հայկ Գրիգորյանի «հանդիպումները»: Ես ոչ միայն հանրությանն եմ ցանկանում իրազեկել, այլ նաեւ իշխանություններին ու ասել` գոնե մեկ անգամ տեր կանգնեք ձեր խոսքին եւ ապօրինի գործողություններ մի արեք: Արդարությունը միայն ձեր օգտին լծակներն ու պետության հնարավորություններն օգտագործելը չէ: Սյունիքում արդեն իսկ շատ լուրջ քաղաքական խարդավանքներ կան»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրված են ինքնաառաջադրմամբ անկուսակցականներ Թաթուլ Հակոբյանը, որին վարչապետը Տիգրան Սարգսյանը ժամանակին հեռացրեց առողջապահության փոխնախարարի պաշտոնից, Թելունց Մալիկը, Սիսակյան Արտակը «Սիսիան» ՋՕԸ-ի փոխտնօրեն, Սամվել Հարությունյանը, Հայկ Գրիգորյանը ՀՀԿ-ի կողմից, Վարդազարյան Վարազդատը, որին սատարում է ՀԱԿ-ը:

Սամվել Հարությունյանին զարմացնում է նաեւ առաջադրվածների առատությունը: Հիշում է, որ 5 տարի առաջ, երբ առաջադրվել էին ինքը, Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը եւ Սամվել Բաբայանը, վերջինս հանեց թեկնածությունը. «Այդ առաջադրումներում էլ մութ բաներ կան եւ ամեն ինչ արվելու է, որ ուրախանան միայն ռեժիմի պարագլուխները, նրանց հենասյուները, կամակատարները: Առողջապահության նախկին փոխնախարարը` Թաթուլ Հակոբյանն, աշխատանքից ազատվել է 2010-ի նոյեմբերի 9-ին, մի կարճ ժամանակ անց մեկնեց Դանիա, այնտեղ մշտական աշխատանքի է անցել, ըստ էության, այնտեղ է ապրում, թեկեւզեւ ընթացքում գնացելեկել է: Մեկ տարի հինգ ամիս է. Էդ ինչպե՞ս է, որ անձնագրային եւ վիզաների վարչության կողմից Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը անվավեր է ճանաչվում կամ այլոցը, իսկ նրանն անվավեր չի ճանաչվել»:

Երեկ այս առիթով Սամվել Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` Թաթուլ Հակոբյանի անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքն անվավեր ճանաչելու պահանջով, այն բանից հետո, երբ երկու անգամ գրավոր դիմել է ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության պետին ու չի գոհացել ստացված պատասխաններից:

«Ինչ համար զարմանալի է, որ նաեւ ՀԱԿն է թեկնածու առաջադրել` Վարազդատ Վարդազարյանին, այստեղի մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ, որը 1992-94 թվականներին իմ առաջարկությամբ համաձայնել էր եւ եղել իմ տեղակալներից մեկը: Առաջադրել են, ըստ, էության, հաշվի չառնելով, որ 3,5 տարի եղել եմ ՀԱԿ քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդում իմ ակտիվ դերակատարության մասին մի տաս ամիս առաջ ՀԱԿը ղեկավարության անունից մամուլում հրապարակում է լինում»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր դիտարկմանը` պատճառը, հավանաբար, ՀԱԿ քաղխորհրդում ձեր անդամությունը դադարեցնե՞լն է, պատասխանեց, որ իր պայքարը եղել եւ մնում է ռեժիմի դեմ, ՀԱԿ-ից դուրս է եկել ռազմավարության եւ մարտավարության «անհաղթահարելի խոչընդոտների» պատճառով. «Շատ եմ զարմանում, որ այս կարգի քայլեր են կատարում: Ինչ է, իմ պայքարից դժգո՞հ են եղել: Բոլորը գիտեն, որ երեք անգամ ընտրություններում ես հաղթել եմ, երեք անգամն էլ մանդատն ուղղակի գողացել են` 1999-ին, երբ Սուրիկ Խաչատրյանի դեմ էի պայքարում եւ միայն Գորիսում 6000-ից ավելի ձայն եմ պահել, 5 տարի առաջ, երբ Սերժ եւ Սաշիկ Սարգսյաննների դեմ էի պայքարում եւ ինչքան էլ պետության ամբողջ հնարավորություններն օգտագործեցին Սաշիկ Սարգսյանի օգտին, ես 76 ընտրատեղամասերից 25-ում 13.606 ձայն պահեցի: Դա ռեկորդային թիվ է եւ, եթե չեմ սխալվում, ընդդիմությունից ոչ ոք նման արդյունք ցույց չի տվել: Այդ ինչո՞վ էպակաս արդյունավետ եղել իմ պայքարը»:

Նա շարունակում է պնդել, որ եթե ՀԱԿ-ը ռազմավարական եւ մարտավարական առումով արված իր, Վաղարշակ հարությունյանի, Գառնիկ Մարգարյանի, Սոս Գիմիշյանի առաջարկներն ընդուներ՝ ՀԱԿ հռչակագրի դրույթը` ՀՀ-ում սահմանադրական կարգի հաստատում, արդեն իրականացված կլիներ:

Սամվել Հարությունյանը համաձայնեց դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացված չլինելու պատճառով իշխանությունները կարող են շահել այս ընտրություններում. «Ուրախ կլինեի, որ ընդդիմադիր ուժերը սթափվեին, այնպիսի ուղեգիծ որդեգրեին, որ ռեժիմի պարագլուխներին մանեւրելու ավելորդ հնարավորություններ չստեղծեին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031