Մարտի 28-ին Իջեւանում քաղաքի բնակիչներից մեկը գողացել է «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա, սակայն բռնվել է Իջեւանի ոստիկանության կողմից: Իջեւանի ոստիկանությունում այս առթիվ հրաժարվեցին պարզաբանումներ տալ:
Իրավապահ համակարգից մեր աղբյուրը հայտնեց, որ ձախողակ գողը իջեւանցի է, պայմանագրային հիմունքներով հսկում է Վրաստանի հետ սահմանը: Նա ձերբակալված չէ:
Հավելենք, որ Վրաստանի հետ սահմանը հսկող զորքերը գտնվում գտնվում են Ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև