Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջային հեռախոսները սիգարետից վնասակար են

Մարտ 30,2012 12:16

ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՆ

Գիտնականները հանգել են եզրակացության, որ օրգանիզմի էլեկտրամագնիսական ճառագայթահարման վնասակարությունը համահավասար է ծխամոլության վնասին։ Տարբերությունը սոսկ այն է, որ սիգարետի տուփերի վրա նախազգուշացում կա հնարավոր հետեւանքների մասին, իսկ բջջային հեռախոսների վրա՝ չկա։
Բազմաթիվ քաղաքաբնակներ զարմանում են, թե ինչից է առաջանում իրենց սաստիկ հոգնածությունը։ Էլեկտրամագնիսական ճառագայթման խնդիրն ուսումնասիրող գիտնականները լավատեղյակ են, թե ուր է գնում էներգիան։ Հիշեք, թե քանի րոպե եք նախօրեին խոսել բջջային հեռախոսով։ Եթե ընդհանուր առմամբ մոտ 15 րոպե, ապա ստացել եք օրգանիզմի համար զգալի դոզա։
Պարզվում է, ուղեղի արձագանքը սկսվում է խոսակցության արդեն 30-րդ վայրկյանից։ Նկատելի դոզան, որը կարելի է պայմանականորեն վտանգավոր համարել ուղեղի համար, կուտակվում է 15 րոպե խոսելուց հետո։ Իսկ եթե մարդը խոսել է օրական մեկ ժամ, ապա նրա վիճակը կարող է հավասարեցվել ռադիոհաղորդիչ կայանների աշխատակիցների վիճակին։

ԲՋՋԱՅԻՆՈՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅՔԱՅՈՒՄ Է ԲՋՋԱԹԱՂԱՆԹՆԵՐԸ

Աշխարհում հազարավոր հետազոտություններ են անցկացվում այդ ոլորտում։
Այսպես. շվեյցարացի գիտնականները ստեղծել են բջջայինով խոսակցության ընթացքում ԷՄ ճառագայթահարման բարձր դոզաներից գլխուղեղի փոփոխության մաթեմատիկական մոդելը։ Պարզվում է, որ այդ ընթացքում սաստիկ տուժում են ուղեղի ճակատային եւ քունքային հատվածները, որոնք կապված են, ի դեպ, կարճաժամկետ հիշողության հետ։
Իսկ շվեդները անչափ օրինակելի գիտափորձ անցկացրին առնետների վրա։ Երկար ժամանակ գիտնականները մոդելավորում էին կրծողների վրա հեռախոսային խոսակցության ազդեցությունը։ Որպես լսափող էր ծառայում վանդակում տեղադրված էլեկտրամագնիսական ալիքների գեներատորը։
Փորձը ցույց տվեց, որ մշտական ճառագայթահարումից հետո (դրա դոզաները, բնականաբար, համապատասխանեցված էին կենդանիների փոքր չափերին) նրանց ուղեղի ֆունկցիաները մարում են։ Եթե մինչեւ «խոսակցությունը» առնետները հեշտությամբ անցնում էին իրենց ծանոթ լաբիրինթոսը, ապա հետո գրեթե իսպառ կորցնում էին կողմնորոշվելու ունակությունը։
Պատճառը հասկանալու համար, լաբիրինթոսում փորձերից հետո գիտնականները ուսումնասիրում էին առնետների գլխուղեղը։ Նրանք արձանագրեցին առանձին կառուցվածքների ախտահարում՝ բջջաթաղանթների քայքայման միջոցով։

Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031