Մարտի 25-ին Տավուշի մարտի Ազատամուտ գյուղի (նախկինում` քաղաքատիպ ավան) Հակոբյան փողոցում կռիվ է եղել: Դրա մասնակիցները զինված են եղել քարերով, փայտով, երկաթե օղակներով, անկոթ բահերով:
Ոստիկանության Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ` 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով:
Մարտի 26-ին ձերբակալվել է Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի որդին՝ Ռոբերտը: 35-ամյա ամուսնացած երիտասարդը նախկինում դատվել է, սակայն նրա դատվածությունը մարվել է: Ձերբակալությունից երեք օր անց նա կալանավորվել է: Քրեական գործ է հարուցված նաեւ նրա 2 եղբայրների նկատմամբ, սակայն նրանք ազատության մեջ են:
Հիմնավոր լուրերի համաձայն` կռվի պատճառը այն է, որ ազատամուտցի մի երիտասարդ, որը նախկինում եղել է գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար, որոշել է աշնանը կայանալիք համայնքապետի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, ինչն էլ հարուցել է գյուղապետի որդիների բուռն զայրութը: Նշենք, Ժորա Մարտիրոսյանը ԲՀԿ անդամ էր, անցյալ տարի անդամագրվեց ՀՀԿ-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ