ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
- Չնայած Տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակապահովության նպատակով 2011թ. ներկայացրել է պետական բյուջեից 4 մլրդ դրամի ֆինանսական հայտ, սակայն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս դեպքում, հայտը չի բավարարվել, և ՀՀ-ում ապաստանած փախստականների հիմնահարցերից ամենակարևորին՝ նրանց բնակապահովության խնդրին, լուծում չի տրվել:
- Շարունակել է ծանր մնալ հատկապես հեռավոր գյուղերում բնակվող փախստականների վիճակը, որտեղ Ադրբեջանից բռնագաղթած անձանց մեծ մասը դեռևս բնակվել է կիսաքանդ շինություններում, վարձակալությամբ կամ բարեկամների բնակարաններում:
- ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից չի երկարաձգվել կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ժամկետը այն փախստականների համար, որոնց նկատմամբ սկսվել է կարգավիճակի դադարեցման կամ չեղյալ հայտարարելու գործընթաց, և լիազոր մարմնի որոշումը գտնվում է բողոքարկման փուլում, չնայած որ նման երաշխիք սահմանված է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով:
- Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում անձի տվյալները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տպագրվում են միայն անգլերեն լեզվով՝ անտեսելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:
- Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով վերջիններիս հատկացված դոտացիաները բավարար չեն եղել:
- Գյուղական համայնքների ղեկավարները շատ դեպքերում մերժել են անձանց անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու խնդրանքը` հողի կամ այլ տեսակի հարկերի չվճարման պատճառաբանությամբ, խախտվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության, քաղաքացիների ընդունելության կազմակերպման ապահովման պահանջները:
- Չնայած իրականացված վարչական հսկողության, արդյունքում համայնքներում բացահայտվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ, մարզպետների կողմից իրականացվող հսկողության գործընթացը դեռևս բավարար արդյունավետ չի գնահատվել հարցված մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
Արձանագրված դրական զարգացումները
Կարդացեք նաև
- 2011թ. հունվարի 13-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որով սահմանված են միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության 14 ուղղություններ, և նախանշված նպատակներին հասնելու մեխանիզմներ:
- 2011թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը:
- Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:
- Ապահովվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան