Ազատ ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Կուրտ Էնջելը, որը հաջող կարիերա է ունեցել նաեւ ռեսթլինգում, հայտարարել է, թե գտնելու եւ անձամբ խստագույնս պատժելու է խարդախներին, որոնք խարդախությամբ $ 4 հազար են կորզել իր տատիկից:
Էնջելի՝ Պիտսբուրգում բնակվող տատիկին հեռախոսով զանգահարել են Դոմինիկյան Հանրապետությունից, ասել, թե թոռնիկը բանտ է ընկել ու խոշոր գումար են պահանջել: Տատիկն անմիջապես գումարը փոխանցել է համապատասխան հաշվեհամարին: Սակայն հաջորդ օրը զանգը կրկնվել է եւ այս անգամ պահանջել են եւս $ 4 հազար: Կասկածի մեջ ընկած տատիկը զանգահարել է թոռանը: Պարզվել է, որ նա երկրից դուրս չի եկել եւ նրա հետ ամեն բան կարգին է:
Զայրացած Կուրտ Էնջելը հայտարարել է. «Գտնելու եմ այդ սրիկաներին եւ անձամբ այնպես պատժեմ, որ ոչ-ոք նրանց չնախանձի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ