Հատված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:
– Դու ասացիք, որ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են քաղաքական անցյալ ունեցող մարդիկ, եւ ուրախ եք դրա համար: Սակայն կան դեմքեր, ովքեր, մեղմ ասած, չեն վայելում ժողովրդի համակրանքը:
– Հասկանում եմ, թե ում նկատի ունեք:
– Բայց ես անուններ չնշեցի:
Կարդացեք նաև
– ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված Գեղամյանը, Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը որոշակի մասսաների են տիրապետում, կան նրանց հավատացող մարդիկ: Երբ ասում ենք, թե Գեղամյանը կամ Տեր-Պետրոսյնաը լավը չեն, մենք վիրավորում ենք նաեւ նրանց համակրող մասսային: Սովորաբար, մեր իրականության մեջ հայտնի մարդկանց միշտ քարկոծում են՝ չմտածելով, որ նրանք նման հարվածներից ավելի են ուժեղանում: Եթե ոմանք կարծում են, թե մամուլի ու համացանցի կողմից ՀՀԿ-ի վրա շարունակական հարձակումները կթուլացնեն նրան, սխալվում են. այդ հարվածները մեզ ավելի են կոփում:
ՀՀԿ-ն հանդուրժող է թույլերի նկատմամբ: Մենք թույլերին պահում ենք հասարակության մեջ ուժեղ եւ թույլ դիրքերը հավասարակշռելու նպատակով:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հայացք»