Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան ավելի հետաքրքրեց, քան Պլիսեցկայան ու Պենդերեցկին

Մարտ 30,2012 11:45

Վերջապես կայացավ վերջին ամիսների ամենակարեւոր, ամենասպասված իրադարձությունը՝ Հայաստան ժամանեց մեծն… մերկապարուհին՝ Վարդան, նույն ինքը՝ Վարդանուշ Մարտիրոսյանը։

Ամբողջ մեկ ամիս հայրենի լրատվական դաշտը հեղեղված էր այդ սթրիփ պարուհու՝ Հայաստան կատարելիք «դարակազմիկ» այցելության մասին տեղեկատվությամբ ու վերջինիս կիսամերկ նկարներով։ Երեկ էլ կայացավ մերկապարուհու ասուլիսը, որին այնքան շատ լրագրողներ էին մասնակցում, ասես բանախոսը Մոնսերատ Կաբալյեն էր կամ Մայա Պլիսեցկայան։ Ի դեպ, երբ համաշխարհային բալետի լեգենդ Պլիսեցկայան երկու տարի առաջ ժամանեց Հայաստան, մերկապարուհու հանդեպ լրատվական ներկա հետաքրքրության հինգ տոկոսն անգամ չառաջացրեց։ Եվ այսօր, հետեւելով հնագույն մասնագիտության հետ ասոցացվող մերկապարի հայազգի «չեմպիոնի» շուրջ ստեղծված աղմուկին, ակամայից հիշում ես Հենրիկ Մալյանի հայտնի «Կտոր մը երկինք» ֆիլմի այն դրվագը, երբ գավառական քաղաքում երեք մարմնավաճառների հայտնությունը ցնցում է բոլորին։ Փաստորեն, անցած երկու հարյուր տարվա մեջ շատ բան չի փոխվել. ինչպես եղել ենք հետամնաց «պրովինցիա», այնպես էլ մնացել ենք։ Եվ խնդիրն այստեղ ամենեւին էլ Վարդան չէ. այդ աղջիկն ընտրել է իր մասնագիտությունը՝ լավ է արել, դա իր իրավունքն է։ Երեւանում քիչ չեն ակումբները, որտեղ պարում են տասնյակ վարդաներ, որոնք գուցե եւ ավելի հմուտ են իրենց «գործում»։ Խնդիրն այստեղ մեր խայտառակ գավառամտությունն է, այն իրավիճակը, երբ սնդուսափայլ (глянцевый) մի ամսագրի հրավերով Հայաստան ժամանած մերկապարուհու այցելությունն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, քան, ասենք, Քշիշտոֆ Պենդերեցկու համերգը:

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031