Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյանը քարոզարշավի օրերին չի կարող նկարահանվել սերիալում, քանի որ ընդգրկված է ՀԱԿ ցուցակում

Մարտ 30,2012 11:31

Հեռուստատեսության եւ ռադիոյյի ազգային հանձնաժողովը Հայաստանի հեռուստաընկերություններին գգուշացրել է՝ եթե քարոզարշավի ընթացքում ՝ ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը իրենց եթերում հայտնվեն պատգամավորության թեկնածու երգիչներն ու դերասանները, դա կդիտարկվի, որպես քարոզչական նյութի հեռարձակում։

Այս փաստը մեզ հետ զրույցում երեկ ՀՌԱՀ-ում հաստատեցին։ «ՀՌԱՀը՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իր լիազորությունների շրջանակում տեղեկացրել է հեռուստառադիոընկերություններին, որ եթերով հեռարձակվող թեկնածուների հայտնվելը հաշվարկվելու է որպես քարոզչական նյութ՝ մշտադիտարկում իրականացնողի կողմից»,֊ նշված է ՀՌԱՀ-ի մամուլի պատասխանատու Լիլիթ Գազազյանի կողմից մեզ տրված պատասխանի մեջ։ Այս զգուշացման արդյունքում «Հ2» հեռուստաընկերության տնօրինությունը հանրահայտ դերասան Երվանդ Մանարյանին տեղեկացրել է, որ քարոզարշավի օրերին նա չի կարող նկարահանվել «4+» սերիալում, քանի որ ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում։ Իսկ որպեսզի վաստակաշատ դերասանը շարունակի նկարահանվել սերիալում, նա պետք է ինքնաբացարկ ներկայացնի եւ դուրս գա Կոնգրեսի համամասնական ցուցակից։ Այլ կերպ ասած՝ կամ սերիալ, կամ պատգամավորության թեկնածու։

ԿԸՀ-ում Կոնգրեսի լիազոր ներկայացուցիչ Արտեմ Հակոբյանից երեկ տեղեկացանք, որ նա այս առնչությամբ նշված հանձնաժողովից երեկ գրավոր պարզաբանում է պահանջել։ Մասնավորապես հետաքրքրվել է, թե սերիալում դեր խաղալն ինչո՞վ է հակասում ՀՀ ընտրական օրենսգրքին եւ ինչպե՞ս կարող է դա որպես քարոզչություն որակվել։ ԿԸՀ-ից Կոնգրեսի լիազոր ներկայացուցին խոստացել են այսօր պատասխանել գրությանը։ Իսկ թե ինչու է ՀՌԱՀ-ը որոշել նման զգուշացում տալ, երեւի թե միայն այս հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին եւ նրա ենթականերին է հայտնի։

Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքում չկա որեւէ հոդված, որը ՀՌԱՀ-ին իրավունք է տալիս հեռուստաընկերությունների առջեւ նման պահանջ դնել։ Մասնավորապես, ԸՕ 21-րդ հոդվածը հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների պատգամավորության թեկնածու գրանցված աշխատակիցներին արգելում է զբաղվել ընտրությունների լուսաբանմամբ, ինչպես նաեւ վարել ռադիոհաղորդումներ եւ հեռուստահաղորդումներ կամ դրանցում հանդես գալ։ Այլ կերպ ասած, այս արգելքը հաստատ չի կարող տարածվել սերիալում դեր խաղացող դերասանի վրա։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031