Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի կողմից պաշտպանված թեկնածուն հաստատում է՝ ՀՀԿ անդամ է

Մարտ 30,2012 11:17

 Վահագն Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետ է եղել, ապա աշխատել է Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն։ Հիմա «Նաիրիտ» գործարանի տնօրենի խորհրդականն է։ Ուշագրավ է, որ Վահագն Հակոբյանին ՀԱԿ-ը ներկայացրել է իր մեծամասնական թեկնածուների ցանկում։ Հակոբյանն ինքնաբացարկ է հայտարարել, մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ առողջական խնդիրներ են առաջացել, եւ բուժվելու նպատակով պետք է երկար ժամանակով բացակայի Հայաստանից։

Դրա համար նպատակահարմար գտա, որ դուրս գամ պայքարից, ուրիշ բան չկա։

– Դուք ՀՀԿ անդա՞մ եք։

Այո, այո։ Ավելին՝ ՀՀԿ հիմնադիր անդամ, հիմնադիր, որտեւ էն ժամանակ, որ կուսակցությունը ստեղծվեց, Աշոտ Նավասարդյանն էր, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանն էր, ես էի, Գալուստ Սահակյանն էր, ըտենց մի քանի հոգի էինք։

– Պարոն Հակոբյան, Ձեր անունը նշվել էր ՀԱԿ մեծամասնական ցուցակում, ՀԱԿ-ի հետ պայմանավորվածությո՞ւն էիք ձեռք բերել։

Ես կուրսի չեմ։Ուրեմն ցանկացած թեկնածու կուզենար, որ ես իրա ցուցակում լինեի, այդ թվում՝ ՀԱԿը, Դաշնակցությունը եւ մնացած բոլորը, սաղ էլ կուզենային, հիմա թե ոնց ա եղել, ինչ ա եղել, սաղ էլ իմ ընկերներն են, պետք չի, էլի, ըտենց անջրպետ դնել։ Բայց իմ հետ քննարկում չի եղել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031