Լրահոս
Օրվա լրահոսը

Զգույշ` երեխաներ են

Մարտ 30,2012 11:13

Ընտրությունները թափանցիկ եւ աննախադեպ արդար անցկացնելու վերաբերյալ իշխանության հայտարարությունները խմբագրման կարիք են զգում օր օրի, երբ լուրեր են տարածվում կեղծ անձնագրերի, պահածոյացված ընտրակաշառքի, աջ ու ահյակ բացահայտ փող շաղ տալու երեւույթներին: Ընտրակաշառքը ընտրություններին ուղեկցող պարտադիր պայման է` գրեթե օրինականացված երեւույթ: Այժմ, սակայն, սեւ տեխնոլոգիաներն ավելի են ընդլայնվել` համադրվելով մատաղ սերնդի պղծումով:

Առայժմ միայն Երեւանի բնակիչների դռներն են թակում 15-16 տարեկան աղջիկ-տղաներ եւ խնդրում մարդկանց անձնագրի համարները: Ոչինչ չեն խոստանում, չեն առաջարկում, միայն արձանագրում են թվերը: Խղճալով, ափսոսալով կամ դժկամությամբ մարդիկ տալիս են համարը, որն իրենց համար սոսկ թիվ է, այդ երեխաների համար` 1000 դրամ:

Անձնագրի համար տվողներն այնքան հիմար չեն, որ ընտրեն այդ յուրօրինակ ակցիաների վարպետ կուսակցությանը կամ թեկնածուին: Այս պահին, սակայն, կարեւորը դա չէ: Կարեւոր է այն, որ այդ երեխաների առաջին վաստակը, փաստորեն, կեղծիքի շնորհիվ է:

Ինչո՞ւ եք փչացնում մատաղ սերնդին, ինչո՞ւ ձեր կառավարման տարիներին մարդկանց հետեւողականորեն հասցրիք մի քանի հազար դրամի համար դռնեդուռ ընկնելու այս իրավիճակին: Ի՞նչ սերունդ եք կրթում, ո՞ր արժեքներով եք դաստիարակում նրանց: Ի՞նչ են դառնալու նրանք վաղը, երբ հասունանան:

Եվ բնավ պետք չէ զարմանալ, որ մեծանում է ուշքն ու միտքը աթոռին հառած կարիերիստ սերունդ, որի հիմնական նպատակը կուսակցությունների պատերի տակ քարշ գալն է` հարմար պահը բաց չթողնելու նպատակադրմամբ:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031