Նախընտրական պայքարի շեմին իշխանությունները հանդես են եկել կոչով` չմոռանալ, թե ով ում դեմ է այս ընտրություններում: Հանրապետականները սթափության կոչ են արել իրենց ընդդիմադիր գործընկերներին` կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա:
Վերջին շրջանում ՀԱԿ-Ժառանգության միջև ծավալված հակասությունները լուրջ խանդ են առաջացրել մի շարք իշխանական կուսակցությունների մոտ, որոնք զգուշավոր անհանգստություն են հնչեցնում մոռացության մատնվելու կապակցությամբ:
«Մեզ համար զարմանալի և անհանգստացնող է, որ ընդդիմության միմյանց դեմ պայքարի ընթացքում մի տեսակ ստվերվում է իշխանանությունը», – նշում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն: «Չեմ կարծում, որ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից կոռեկտ է մեզ համար նախատեսված ցեխն ու մեղադրանքները վատնել միմյանց վրա: Դա հակասում է ինչպես ձևավորված ընտրապայքարի ավանդույթին, այնպես էլ խափանում է մեր հակադարձելու պլանները»:
Հանրապետականները անհանգստացած են այն հանգամանքով, որ ընդդիմությունը չափազանց արագ մոռացավ ՀՀԿ-ի ցուցակի սրտակեղեք բովանդակությունը և անցավ միմյանց դեմ պայքարի:
Կարդացեք նաև
«Հասկանալի է, ՀԱԿ-ին ավանդաբար դուր չի գալիս «Ժառանգությունը» և Րաֆֆիի աշխուժությունը քաղաքականության մեջ, բայց ախր.. մեր ցուցակում Գեղամյանն ա, ալյո, հիշու՞մ եք իրեն: Էլ չեմ ասում մյուս արտագաղթի դրդող ազգանունները` Բեգլարյան, Գրիգորյան և այլն.. Այս չալաղաջ թեմաները թողած` ընդդիմությունը փորձում ա հասկանալ Փաշինյանն ա չարիք, թե Րաֆֆին…: Ուղղակի չեմ հասկանում այդ մարդկանց,» նշում է հանրապետական խոսնակը: