Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունից պահանջում ենք մեզ վերադարձնել մեր բոլոր երեւելիներին՝ Տիգրան Մեծից ու Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Պետրոս Դուրյան ու Հովհաննես Թումանյան

Մարտ 30,2012 10:46

 

Գալիք խորհրդարանական ընտրությունների «հմայքը» դառնալու են ընտրացուցակները։ Ընտրողների պաշտոնական թիվը Հայաստանում աճում է նույնքան սրընթաց, որքան արտագաղթի պատճառով նվազում է ՀՀ բնակչությունը։ Եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով ընտրողների թիվը ավելի մեծ կլինի, քան Հայաստանի ամբողջ բնակչությունը։ Ինչի՞ շնորհիվ է աճում ընտրողների թիվը։ Առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ 18 տարին լրացած անձանց մտցնում են ցուցակ, բայց մահացածներին չեն հանում ցուցակներից։ Սա, իհարկե, պատահաբար չի արվում, եւ ընտրողների թվի ուռճացումը ձեռնտու է առաջին հերթին ՀՀԿ- ին, եւ դա այս կուսակցության համար ընտրակեղծիքների անասելի մեծ հնարավորություններ է ստեղծում։ Ընտրողների թվի ուռճացման հրահանգը կատարողները, սակայն, միջոցների առաջ կանգ չեն առնում եւ ցուցակներում են թողնում նույնիսկ հանրությանը քաջ հայտնի հանգուցյալներին։ Օրինակ, Երեւանի թիվ 10 ընտրատարածքի՝ Չեխովի անվան դպրոցում տեղակայված 30-րդ տեղամասում, ըստ ընտրացուցակների, քվեարկությանը մասնակցելու է Ֆադեյ Տաճատի Սարգսյանը (տես՝ նկարը): Ճիշտ է, հայտնի գիտնականը, ակադեմիկոսը, ԳԱԱ նախկին նախագահը, պետական գործիչը վախճանվել է երկու տարի առաջ՝ 2010 թվականի հունվարին, բայց ընտրացուցակները կազմող ՀՀ ոստիկանության համար, ինչպես երեւում է, նա միշտ ողջ է։ Մեզ համար էլ։ Ուստի ոստիկանությունից պահանջում ենք մեզ վերադարձնել մեր բոլոր երեւելիներին՝ Տիգրան Մեծից ու Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Պետրոս Դուրյան ու Հովհաննես Թումանյան։ Ընդ որում, մեզ համար կարեւոր չէ, թե նրանք որ ընտրատեղամասերում են քվեարկելու։ Հա, չմոռանաք նաեւ Գարեգին Նժդեհին. թող անձամբ գա ընտրելու ու տեսնի, թե իր անունը հոլովող կուսակցությունն ինչ «պայծառ» ապագա է տանում Հայաստանը։ Գուցե Նժդեհին ընտրացուցակում ընդգրկելուց հետո հավատանք, որ կփոխվեն։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031