Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածու. «Ես ոչ մեկի հետ էլ լավ հարաբերություններ չունեմ, ես ինքնամփոփ մարդ եմ»

Մարտ 30,2012 10:42

Թիվ 22 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուն՝ Գրիշա Հովեյանը, հասցրել է լինել եւ Գավառի քաղաքապետ, եւ ԱԺ պատգամավոր։ Պատգամավոր եղած ժամանակ, ըստ հրապարակումների, երկու անգամ է ընդամենը ելույթ ունեցել ամբիոնից, բայց այնպիսի բառապաշարով, որ երկար ժամանակ գավառցիներն ամաչում էին ասել, թե ով է իրենց պատգամավորը։ Վերջին տարիներին մշտապես մասնակցել է Գավառի քաղաքապետի ընտրություններին, բայց պարտվել է։

– Պարոն Հովեյան, Դուք ՀՀԿ անդամ եք, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր առաջադրումը, երբ հայտնի է, թե ՀՀԿ-ն ում է սատարելու։

Հայտարարե՞, որ Մանվել Բադեյանն ոչինչ չարե, դրա՞ համար։ Էն ժամանակ, որ ես հանրապետական էի, Աշոտ Նավասարդյանն էր հանրապետական, եւ եթե հանրապետականից չեմ փոխվե, դա իմ արժանապատվությունը թույլ չի

տալում։ Չկար նույնիսկ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, ոչ ոք չկար, ես էի հանրապետական, այ դրա համար եմ առաջադրվե։ Դա պրինցիպի խնդիր ա, ուրիշ ոչ մի բան։ Հիմա առաջադրվել եմ, որ ժոդովրդի համար մի բան անեմ, որը ոչ ոք չի անում։

– Պարոն Հովեյան, Դուք Արզաքանցյանի հետ լա՞վ հարաբերություններ ունեք։

Ես ոչ մեկի հետ էլ լավ հարաբերություններ չունեմ, ես ինքնամփոփ մարդ եմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031