Ադրբեջանի ստվերի ներքո անցկացրած 20 դժվարին տարիներից հետո, Լեռնային Ղարաբաղի հայերը ավելի եւ ավելի մեծ վստահություն են ձեռք բերում իրենց ապագայի նկատմամբ:
Չնայած դեռեւս չի հաջողվել հակամարտության խաղաղ կարգավորման հասնել, իսկ Ղարաբաղի անկախությունն այդպես էլ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, տեղական բնակչությունը վճռական է տրամադրված`իր դժվարությամբ ձեռքբերված անկախությունը պահպանելու հարցում:
Պետականության կառուցման եւ քաղաքական գործընթացների կայացման զարգացող գործընթացը շարունակվում է`չնայած դժվարություններին: Իրականում, Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունների օրինակը հուշում է, որ այստեղ ժողովրդավարությունը ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, քան Հայաստանում, առավել եւս`Ադրբեջանում:
Այս զարգացումներն անտեսվում են օտարազգիների կողմից, որոնց համար Ղարաբաղը կամ աշխարհաքաղաքական մրցակցության առարկա է կամ մի տարածք, որի կարգավիճակի վերաբերյալ միջնորդական դեր են իրականացնում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նման ազդեցիկ երկրները:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: